• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:26, 04 Մարտ 2021

Թուրքիան չի բացառել Եգիպտոսի հետ ծովային սահմանների գծանշման շուրջ համաձայնագրի կնքումը

Թուրքիան չի բացառել Եգիպտոսի հետ ծովային սահմանների գծանշման շուրջ համաձայնագրի կնքումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վրաստանի ԱԳ նախարարի հետ անցկացված մամուլի ասուլիսին անդրադարձել է նաև Միջերկրական ծովում Եգիպտոսի կողմից իրականացվող նավթի և բնական գազի սեյսմիկ հետազոտական աշխատանքներին:

Նշենք, որ Եգիպտոսը փետրվարի 18-ին հայտարարել էր Արևելյան Միջերկրածովում սեյսմիկ հետազոտական աշխատանքների մեկնարկի մասին:

Չավուշօղլուն չի բացառել Եգիպտոսի հետ Միջերկրական ծովում ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի կնքումը:

Նա նշել է, որ չնայած 2020թ. Հունաստանի հետ ստորագրած համաձայնագրին, Եգիպտոսը հարգել է Թուրքիայի՝ մայրցամաքային շելֆի հարավային սահմանները:

Չավուշօղլուի խոսքով՝ Եգիպտոսն իր հետազոտական աշխատանքներն իրականացնում է իր մայրցամաքային շելֆի սահմաններում՝ առանց հատելու Թուրքիայի սահմանները:

Նա նաև հայտնել է, որ Եգիպտոսը շարունակում է հարգանք ցուցաբերել Թուրքիայի ծովային սահմաններին, ինչը ողջունելի է նրանց կողմից:

«Որպես Միջերկրական ծովի արևելյան հատվածի ամենաերկար ափային գծով երկու երկիր, եթե մեր կապերն ու պայմանները դա թույլ են տալիս, մենք կարող ենք նաև բանակցություններ վարել Եգիպտոսի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ»,- ասել է Չավուշօղլուն և հավելել,- «Ըստ մեր հարաբերությունների ընթացքի, մենք կարող ենք նաև համաձայնագիր ստորագրել Եգիպտոսի հետ՝ բանակցելով ծովային իրավասությունների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

 

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}