Ղարաբաղ11:32, 11 Մարտ 2021
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան գրառումից։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում տրվել է «Աքքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման մեկնարկը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը ՝ Ղրղզստանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |