Քաղաքական14:29, 15 Մարտ 2021
Էրդողանի խոսնակը Ջո Բայդենի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ որակել է որպես «թերարժեքության բարդույթ»

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինրև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մտահոգություն և անհանգստություն հայտնենք, թե ինչու մինչ այժմ չի զանգահարել։ Մի փոքր կտրուկ կլինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության բարդույթի մասին, որը կար նախկինում։ (ԱՄՆ-ի նախկին ղեկավարություն-խմբ.)»,-ասել է Էրդողանի խոսնակը «Haber Global» հեռուստաընկերության եթեում։
Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ ունեցել են վայրիվերումներ և հիմա էլ բացառություն չէ։ Քալընը նաև հիշեցրել է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից, որոնց վերաբերյալ գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ են առաջացրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |