Քաղաքական17:18, 17 Մարտ 2021
Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ապրիլի 14-ին սպասվում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայի նախագահականում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին:
Չավուշօղլուն անդրադառնալով Արևելյան Միջրեկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության թեմային, նշել է, որ նախօրեին Աթենքում խորհրդատվական բանակցությունները կայացել են դրական մթնոլորտում:
«Շարունակելու ենք Հունաստանի հետ մեր երկկողմ բանակցությունները: Իմ հույն գործընկեր Դենդիասն ապրիլի 14-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպելու ենք Անկարայում»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |