Քաղաքական15:01, 24 Մարտ 2021
Չավուշօղլու-Բլինքեն առաջին հանդիպումը Բրյուսելում

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սա Բլինքենի առաջին հանդիպումն է Թուրքիայի արտգործնախարարի հետ:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է դրական մթնոլորտում: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություննների զարգացմանն առնչվող և միջազգային մի շարք հարցեր:
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլուն և Բլիքենն ընդգծել են ՆԱՏՕ-ում դաշնակցային հարաբերությունների նշանակությունը:
Բլինքենը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին, որ Թուրքիան նրան առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել՝ Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրականի հարցերի շուրջ: Չավուշօղլուն կրկնել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպությունների»,(հապավումը` FETÖ) հետ կապված Անկարայի պահանջներն ԱՄՆ-ից:
Նրանք քննարկել են նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն և Բլիքենը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 15-ին: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել էին նույն հարցերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |