• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 05:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:32, 26 Մարտ 2021

Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ

Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է.  Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ

Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։

Մարտի 22-ին ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջութամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին։ Նա նաև Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել էր կեղծ լուրեր հրապարակելու մեջ: Կեղծ լուրերի ամենավառ օրինակ որպես Մակրոնը մատնանշել էր «Շարլի Էբդո» երգիծական հանդեսի կողմից Մոհամադ մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած սկանդալը։

«Ասում էին, թե ես իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Բայց իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, և Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ», - հայտարարում էր Մակրոնը։ Նա նաև հայտնել էր, որ իր երկրում շարունակվելու են ծաղրանկարներ հրապարակվել և որ երբեք իրենք չեն ընկրկելու: 

Պաշտոնական Անկարայի պատասխանը գրեթե նույնքան կոշտ էր։ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մարտի 23-ին Անկարայում տարածած գրավոր հայտարարության մեջ դատապարտեց Մակրոնի այս հայտարարությունները՝ պնդելով, թե դրանք հակասում են պետությունների միջև ձևավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։

Նշենք, որ 2020թ. աշնանը թուրք-ֆրանսիական ճգնաժամի և Ֆրանսիայի ու մուսուլման մի քանի երկրների միջև լարվածության ֆոնին «Շարլի Էբդո» երգիծական ամսագիրը ևս մեկ սկանդալային ծաղրանկար հրապարակեց, որը կարճ ժամանակ անց դատապարտեցին Թուրքիայի իշխանությունները: «Շարլի Էբդո»  ամսագրի հոկտեմբերի 28-ի համարում տպագրվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով ծաղրանկար:

Թուրք-ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին մարտի 26-ին Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի ներկայացուցիչների դեմ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:

Դատախազությունը Էրդողանի անձը նսեմացնող լուսանկարի հրապարակման հետ կապված ամսագրի 4 ներկայացուցչի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստել: 

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}