• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 08:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:25, 29 Մարտ 2021

Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագիծը հաստատվել է

Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագիծը հաստատվել է

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ  Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է։

Այդ մասին նա հայտնել է Twitter-ի էջում։  Նախարարի խոսքով՝ նախագիծը սեղմ ժամկետում իրականացնելու համար Թուրքիայի կառավարությունը կանի ամեն անհրաժեշտ քայլ։ 

2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որը պիտի անցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ և  իրար կապի Սև և Մարմարա ծովերը։ 

Ակնկալվում է, որ Ստամբուլի ջրանցքի նախագծի իրագործումը կավարտվի 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, և կնվազեցնի Բոսֆորով վտանգավոր բեռ (նավթ) տեղափոխող նավերի վթարների գրանցման հավանականությունը։ 

Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:

Մի շարք երկրներ մտավախություն ունեն, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո Թուրքիան կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։

Թուրքիայի ընդդիմությունն էլ համոզված է, որ որ նոր ջրանցքի կառուցումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա և նույնիսկ կմեծացնի երկրաշարժերի ռիսկը Ստամբուլի շրջանում:

Անցած տարի թուրքական «SONAR» հետազոտական ընկերությունն էլ Ստամբուլի 30 շրջաններում սոցհարցում էր իրականացրել Ստամբուլի ջրանցք կառուցման վերաբերյալ։ Հարցմանը մասնակցած 2069 անձինք պատասխանել էին կառուցվելիք ջրանցիք վերաբերյալ մի քանի հարցի։ 

Հարցվածների 53.7 տոկոսը կարծում էր, որ  ջրանցքի կառուցման նախագիծը չպիտի իրականացվի։ Իսկ 35.9 տոկոսը կարծում էր, որ ջրանցքը պետք է կառուցվի։ 

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}