Ռազմական16:45, 29 Մարտ 2021
Ուկրաինան հույս ունի, որ «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում

Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հույս ունի, որ ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում։ Այս մասին ուկրաինացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ՝ խոսելով թուրք-ուկրաինական հարաբերությունների մասին։
«Մենք ունենք ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող «Antonov» ընկերություն։ Դրա միջոցով Թուրքիան կարող է ընդլայնել․ ավիացիոն ոլորտում իր ունեցած հնարավորությունները, իսկ Ուկրաինայի համար շանս է ընձեռվում իրանականացնել համատեղ նախաձեռնություն։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում, ինչպես նաև կհայտնվեն Թուրքիայի երկնքում»,- ասել է Բոդնարը։
Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում էր AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացում ներգրավվել թուրք մասնագետներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |