Քաղաքական11:58, 12 Ապրիլ 2021
Ադրբեջանում գտնվող թուրք բարձրաստիճանյան այցելել է Գանձակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցելու է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի մեդիայի և տեղեկատվության հարցերով պատասխանատու նախարարների ժողովին։
Ալթունը մեկնել է Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) քաղաք, ապա այցելել Գյանջա (Գանձակ) քաղաք, որը հրթիռակոծման էր ենթարկվել Արցախի զինուժի կողմից՝ ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի։ Գանձակ կատարած այցի ընթացքում Ալթունը մի շարք անհիմն հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ։
Ի դեպ՝ հիշյալ ժողովին մասնակցել են նաև թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ներկայացուցիչները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |