• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:18, 22 Ապրիլ 2021

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: 

Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման համատեղ հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից խզվում է և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: 

Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաից F-35 կործանիչների նախագիծը  համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք Է S-400  համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: 

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}