• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:46, 24 Ապրիլ 2021

Պոլսի հայոց պատրիարքն ապրիլի 24-ի նախօրեին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական գործակալությանը

Պոլսի հայոց պատրիարքն ապրիլի 24-ի նախօրեին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական գործակալությանը

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության նախօրյակին հարցազրույց է վերցրել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից։ Ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Մաշալյանը  ցավալի է համարել, որ «հայ ժողովրդի ցավը և նախնիների սուրբ հիշատակը քաղաքական նպատակների համար գործիք է դարձել»:

Նրա խոսքով՝ նման գործելաոճը չի նպաստում 2 ժողովուրդների մերձեցմանը, հակառակը՝ թշնամական զգացումներ հրահրելով՝ պատճառ է դառնում հաշտեցման հետաձգմանը: Ըստ պատրիարքի՝ պետք է բարեկամության և անկեղծության կամուրջներ գցել, և միայն այդպիսի միջավայրում հնարավոր կլինի ավելի կառուցողական և գոհացուցիչ գնահատական տալ «պատմական դեպքերին»։

Պատրիարքը 106 տարի առաջ տեղի ունեցածն անվանել է 1000 տարվա համատեղ պատմության ցավալի բացառություն։  Նա նաև ցանկություն է հայտնել, որ  հնարավորինս շուտ երկկողմ հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն համատեղ հարևանության և փոխադարձ շահերի վրա:

Մաշալյանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձներին և «6-նյակ հարթակ» ստեղծելու առաջարկին:

Ըստ պատրիարքի՝ Էրդողանը դարձել է Թուրքիայի պատմության մեջ միակ պետական բարձրագույն պաշտոնյան, որը ապրրիլքսանչորսյան ուղերձներ է հղել, որոնցում աչքի է ընկնում Էրդողանի հարգանքը «տեղահանման ժամանակ մահացածների» հիշատակի նկատմամբ:

Վեցի ռեգիոնալ պլատֆորմի վերաբերյալ Մաշալյանի դիտարկումն այն է, որ Էրդողանի առաջարկած նախագիծը կարող է տարածաշրջանի ժողովուրդներին «100 տարվա խաղաղություն բերել»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}