Ռազմական13:57, 29 Ապրիլ 2021
Թուրքիայից պատասխանել են S-400-ներից հրաժարվելու մասին ԱՄՆ պետքարտուղարի կոչին

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ էր արվում հրաժարվել ռուսական զենքից։
Ինչպես հայտնի է, Թուրքիան Ռուսաստանից գնել էր ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, այդ պատճառով էլ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել։
«Մենք ամերիկյան կողմին բազմիցս ասել ենք, համոզիչ պարզաբանումներ տվեք մեզ։ Ասացինք, որ եթե անհանգստություն ունեք, մենք այնպիսի քայլ կանենք, որը կհամապատասխանի մեր դաշինքի ոգուն։ Մի ժողովի ժամանակ Բլինքենին ասացի, որ անհրաժեշտ է տեխնիկական տեսանկյունից մեզ համոզիչ պարզաբանում տալ։ Նա էլ ասաց. «Այո, դուք ճիշտ եք, մենք պետք է պարզաբանենք»։ Մինչ օրս սպասում ենք նրանց պարզաբանմանը»,- ասել է Դեմիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |