Ռազմական12:21, 19 Մայիս 2021
Դիարբեքիրի ավիաբազայում 2 պայթյուն է որոտացել

Մայիսի լույս 19-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում 20 րոպե ընդմիջումով 2 պայթյուն է որոտացել: Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Սոյլուի հաղորդմամբ՝ միջադեպերի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:
Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ դրա մերձակայքում: Պայթյունները զգացել են ռազմաբազային հարակից շրջաններում: Դրանց հետևանքով խուճապ է առաջացել տեղի բնակչության մոտ:
Այս կապակցությամբ նաև հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ռազմաբազայի վրա հարձակման փորձերն իրականացվել են փոքր ԱԹՍ-ներով (անօդաչու թռչող սարք):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |