Քաղաքական17:29, 19 Մայիս 2021
Թուրքիայի քաղաքական հարթակներում խորանում են հակաիսրայելական տրամադրությունները

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության խմբակցության պատգամավորներ էնգին Ալթայը, Օզգյուր Օզելը և Էնգին Օզքոչն օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է չեղարկել Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրված փոխհատուցման կարգի վերաբերյալ համաձայնագիրը:
Նշենք, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելցի հատուկջոկատայինները Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին 9 թուրքի: Այդ միջադեպից հետո կողմերը համաձայնության էին եկել, որ Իսրայելը կփոխհատուցի մահացած թուրք զինվորների ընտանիքներին: Փոխհատուցման չափը կազմում է 20 մլն դոլար:
Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ Իսրայելը մինչև օրս չի կատարել միջադեպից հետո Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները և չի վճարել փոխհատուցում:
Պատգամավորների համոզմամբ՝ փոխհատուցումը անպատվաբեր է Թուրքիայի և մահացած թուրք զինվորների համար:
Հիշեցնենք, որ այդ հայտնի միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման էր ներկայացրել Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:
Իսկ ավելի ուշ՝ թեև որոշ չափով կարգավորվել էին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, նոր լարումը պայմանավորվեց 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվեց 60 արաբ, վիրավորվեց՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |