Քաղաքական11:59, 26 Մայիս 2021
ԱՄՆ սենատորների բանաձևում Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատորի կողմից բանաձև է ներկայացվել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները:
Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում մամուլի ազատությունը:
Բանաձևը կազմվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի և սենատոր Մարկո Ռուբիի (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) կողմից:
Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային: Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենից շատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |