• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:55, 27 Մայիս 2021

Օրհան Փամուք. «Թուրքիայում չկա՛ ժողովրդավարություն, չկա՛ մտքի ազատություն»

Օրհան Փամուք. «Թուրքիայում չկա՛ ժողովրդավարություն, չկա՛ մտքի ազատություն»

  

  Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական «Kısa Dalga» լրատվականին հարցազրույց է տվել, որում խոսել է իր նոր գրքից, Թուրքիայի ներքաղաքական կյանքից և իր քաղաքական հայացքներից:

Փամուքը պատմել է իր ունեցած հաջողությունների մասին՝ նշելով, որ աշխարհում իր տպագրած գրքերից 14-15 մլն օրինակ է վաճառվել, իսկ Թուրքիայում վաճառված գրքերի թիվն արդեն անցել է 3 միլիոնը։ 

Գրողը Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հետևյալ կերպ է բնութագրել.

«Թուրքիայում ժողովրդավարության՝ միայն քվեատուփում քվեաթերթիկ գցելու  մասն է մնացել: Թուրքիան ժողովրդավար չէ: Հենց քվեատուփերից ցանկալի արդյունք չեն ստանում, այդ քվեատուփերը գողանում են: Եթե քվեարկեք իշխող կուսակցությանը, ապա այդ դեպքում ժողովրդավարության նման մի բան կլինի: Չկա մտքի ազատություն, դատարանները, վերստուգիչ-վերահսկիչ հաստատությունները չունեն ազատություն: Նույնիսկ կենտրոնական բանկը չունի ինքնավարություն»:  

Թուրք գրողը նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ և քաղբանտարկյալներ ունեցող երկիրն է: 

Նա Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկն է համարում մտքի ազատության բացակայությունը: Փամուքի խոսքով՝ այնտեղ, որտեղ չկա մտքի ազատություն, ոչ ոք ի վերջո չի կարող ճշմարիտ լինել:

Փամուքը նշել է, որ իրեն դուր չի գալիս խոսել քաղաքական թեմաներից, սակայն պատասխանում է, եթե լրագրողները հարցեր են ուղղում: 

«Նա, ով հարցնում է քաղաքականությունից, ասում եմ՝ մտքի ազատություն չկա: Ովքեր խոսում են քաղաքականությունից, փողոցում նրանց ծեծի են ենթարկում, կոտրում մատները, սպառնում են, հարցին խառնվում է մաֆիան»,- ասել է թուրք գրողը:  

  

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}