Տնտեսական12:55, 03 Հունիս 2021
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել Թուրքիայից ու 5 այլ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների վրա

ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը:
Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ երկրներում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերի մեջ խտրականություն են ենթարկվել ամերիկյան ընկերությունները:
Թայի խոսքով՝ որոշում է կայացվել 25 տոկոս մաքսատուրք սահմանել այդ երկրներից ներմուծվող ընդհանուր առմամբ 2մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա:
Այս որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում Թուրքիայից ներմուծվող ընդհանուր առմամբ 310մլն դոլար արժողությամբ արտադրանքների համար (գորգեր, անկողնային պարագաներ, տեքստիլ արտադրանք, գրանիտի և քարի տեսակներ, ճենապակյա և կերամիկական արտադրանք, ինչպես նաև ոսկյա և արծաթյա զարդեր) ստիպված են լինելու հավելյալ մաքսատուրք վճարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |