Ռազմական17:02, 03 Հունիս 2021
Բիթլիսում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները շարունակվում են

Ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումները շարունակվում են: Այդ բախումների հետևանքով հունիսի 3-ին թուրք մեկ զինվորական է սպանվել, ևս 2-ը՝ վիրավորվել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրք ուժայինները 3 քուրդ զինյալի են սպանել:
Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին թուրք ուժայինների և քուրդ զինյալների բախման հետևանքով թուրք 2 զինվորական էր սպանվել, ևս 4-ը՝ վիրավորվել: Այդ զինված բախումից հետո Բիթլիսում թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա են սկսել քուրդ գրոհայինների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |