Ռազմական15:39, 03 Հունիս 2021
Թուրքիայի ԳՇ 2-րդ պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ (1-ին տեղակալ), Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում՝ իր պաշտպանական հզորություններն ընդլայնելու համար:
Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |