Քաղաքական17:53, 07 Հունիս 2021
Բողոքի ակցիա Էրբիլում՝ ընդդեմ Թուրքիայի

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» (KKP) կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների:
Ցուցարարները պահանջում են, որ Իրաքյան Քուրդիստանում վերջ տրվի Թուրքիայի ռազմական ներկայությանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզվի Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված սահմանների անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը և Թուրքիային դուրս հանեն Իրաքյան Քուրդիստանի տարածքից:
Ցուցարարների հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումները և գործողությունների հետևանքով բնությանը պատճառվող վնասները պատերազմական հանցագործություններ են:
Քրդական «ANF News» լրատվական կայքի հաղորդմամբ՝ չնայած ապրիլի 23-ից Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին, որի հետևանքով համակարգված կերպով թիրախավորվում ու դատարկվում են քրդաբնակ գյուղերը, Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը շարունակում է պահպանել լռությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |