• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:47, 10 Հունիս 2021

Ըստ Էրդողանի՝ Թուրքիային զրպարտող 3-4 խմբավորում կա, որից մեկը հայկական է

Ըստ Էրդողանի՝ Թուրքիային զրպարտող 3-4 խմբավորում կա, որից մեկը հայկական է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթ է ունեցել և անդրադարձել իշխանության և իր հասցեին հնչող քննադատություններին: Խոսքը վերաբերում է ընդդիմության, մասնավորապես քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատություններին։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում անդրադառնում են քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի՝ թուրք իշխանավորների հետ կապեր ունենալու մասին բացահայտումներին: Այս թեմայով Քըլըչդարօղլուի հայտարարություններն Էրդողանն անվանել է զրպարտություն։

Նրա պնդմամբ՝ այսօր աշխարհում Թուրքիային մեղադրողների և զրպարտողների հետևում կանգնած է 3-4 խմբավորում:

Էրդողանի դասակարգման համաձայն՝ առաջինը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպությունն է և նրան հարող քաղաքական ու քաղաքացիական կառույցները:

Երկրորդը՝ գյուլենական համայնքը (կառույցը 2016թ հեղաշրջման փորձից հետո FETÖ ահաբեկչական կազմակերպություն է անվանվում):

Թուրքիայի նախագահն այս շարքում նշել է նաև հայկական կազմակերպություններին՝ անելով հետևյալ շեշտադրումը.

«Մեր երկրի դեմ տարվող արշավների մեկ այլ կարևոր աջակիցն է վաղուց արևմուտքում գործող ձեռքերն արյունոտ հայկական կազմակերպությունները: Հիմա այս բոլորին ավելացել են նաև հանցավոր խմբավորման անդամները: Բոլոր այս կառույցները ըստ էության ինչ-որ իմաստով սնվում են միևնույն աղբյուրներից, ուղղորդվում են միևնույն ձեռքերի կողմից: Իհարկե, այս ցուցակին պետք է ավելացնել մի շարք քաղաքական գորիծչների, որոնք հանուն իրենց անձնական շահի կրկնում են այս թեմաները»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}