• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:51, 15 Հունիս 2021

Էրդողանը՝ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի մասին

Էրդողանը՝ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը։

Այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ Դաշինքը պետք է ակտիվ դեր ստանձնի ամեն տեղ, որտեղ ՆԱՏՕ-ի անվտանգության տանիքի կարիքը կզգացվի՝ սկսած Միջերկրականից մինչև Սև ծով, Եվրոպայից մինչև Ասիա։ Սա մի ժամանակահատված է, երբ պետք է ոչ թե խուսափել պատասխանատվությունից, այլ պետք է ձեռքը քարի տակ դնել»։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին և Թուրքիայի ՆԱՏՕ-ում դերակատարմանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հյուսիսատլանտյան  դաշինքը նոր սպառնալիքերի դիմագրավմանն ադապտացվելուն զուգընթաց չպետք է հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից՝ մասնավորապես անվտանգության անբաժանելիությունից, համերաշխությունից և միասնականությունից։ Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․

«Թուրքիան իր առաջնահերթությունները, զգայնությունները և արդարացի սպասումները՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ներկայացրել է դաշնակիցներին, սակայն այս հարցում մի հանգամանք եմ ցանկանում ընդգծել․ ցավոք, դեռ շարունակվում է այն մոտեցումը, որով  ահաբեկչության հարցում խմբավորումների միջև տարբերություն է դրվում, լավ և վատ ահաբեկիչ տարանջատում է արվում (նկատի ունի այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում)։ Ակնհայտ է, որ նման երկիմաստ մոտեցումը չի կարող արմատախիլ անել ահաբեկչությունը, ընդհակառակը՝ խրախուսելու է ահաբեկչական կազմակերպություններին»։

Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի դերը՝ նշելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիան ՆԱՏՕ անդամ միակ պետությունն է եղել, որ կարողացել է Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ մաքրել նրանցից։

Էրդողանը խոսել է նաև փախստականների հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիային աջակցելու մասին խոստումները հիմնականում չեն կատարվել։

Սիրիայում ունեցած դերին անդրադառնալուց հետո Էրդողանը խոսել է Լիբիայում ունեցած դերակատարման մասին, ինչպես նաև անդրադարձել արցախյան խնդիրին։ 

«Լեռնային Ղարաբաղում 30 տարվա ուշացումից հետո արդարությունը հաղթեց, և տարածաշրջանում կրկին հույսեր արթնացան։ Բացվել են դռները դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ թշնամությանը կարող է փոխարինել խաղաղությունը, լարվածությանը՝ անդորրը, անկայունությանը՝ մնայուն խաղաղությունը։ Այս տեսանկյունից, մեր երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին, որոնք նպաստում են նաև մեր դաշնակիցների անվտանգությանը, դաշինքի ուժեղ աջակցությունն անհրաժեշտություն է ավելի, քան սոսկ նախընտրություն: Հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն արդեն մի կողմ կդնեն իրենց մակերեսային քաղաքական հաշվարկները և լիարժեք համերաշխություն կցուցաբերեն Թուրքիային»:

Ելույթից հետո Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում նաև հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը։ Ի պատասխան Էրդողանը նշել է. «Փառք Աստծո, օրակարգ չի եկել»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}