• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:46, 15 Հունիս 2021

Ըստ Դավութօղլուի՝ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում պիտի լիներ Հայոց ցեղասպանության հարցը

Ըստ Դավութօղլուի՝ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում պիտի լիներ Հայոց ցեղասպանության հարցը

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով  ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ) այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։

Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։

Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում: 

Նախկին արտգործանախար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը:

Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է համարձակություն չդրսևորելու մեջ: 

«Թրամփի՝ (Էրդողանին ուղղված-խմբ.) «Հիմար մի եղիր» նամակից հետո ևս մեկ անգամ հիասթափություն ապրեցինք: 1915թ. դեպքերի  վերաբերյալ ասել, որ «Փառք Աստծո, այդ հարցն օրակարգ չի եկել», անզորություն է: Դա արտացոլում է այն պասիվ ենթագիտակցությունը, որը չի կարող քողարկել քաջությունը»,-գրել է Դավութօղլուն: 
 
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցը Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ պետք է օրակարգում հայտնվեր և Բայդենին անհրաժեշտ պատասխան տրվեր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}