Քաղաքական17:25, 21 Հունիս 2021
Իրաքցի պատգամավորը իշխանություններին մեղադրել է Թուրքիայի զավթողականությունը հանդուրժելու համար

Իրաքի քրդական ինքնավար շրջանում շարունակվում են Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունները։ Իրաքցի պատգամավոր Սելիմ Հեմզեն դրանում մեղադրել է իշխանւթյուններին, որ լռության են մատնում Թուրքիայի գործողությունները։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի հարձակումները շարունակվում են, քանի որ Իրաքի քաղաքական կուսակցությունները լռում են։
«Թուրքիան գրավում է Իրաքի հողերը՝ ներխուժելով Քուրդիստանի տարածք։ Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր լռում են թուրքական զավթողականության դեմ։ Իրաքի բոլոր քաղաքական ուժերը նախընտրում են լուռ մնալ Թուրքիայի կողմից Իրաքի տարածքներ ներխուժման հարցում։
Իրաքի իշխանությունները իրավունք չունեն թույլ տալու, որ օտար բանակը զավթի Իրաքն ու ոտնահարի երկրի ինքնիշխանությունը։ Խորհրդարանը այս հարցով որոշում պիտի ընդունի։ Բայց մինչև հիմա խորհրդարանը որևէ որոշում չի ընդունել», - հայտարարել է պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |