• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային15:11, 29 Հունիս 2021

Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում

Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում

Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։ 

Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել 10-13-րդ դդ, 19-րդ դարի սկզբներին ուներ միայն 500 տուն՝ հայ և քուրդ բնակչությամբ։ Քաղաքի հայ բնակչությունը ոչնչացվել է Մեծ եղեռնի ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության աջակցությամբ։ Հայտնի է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս  երկու ամիս առաջ, սակայն այժմ նոր թափ են ստացել։ 

Թուրքական աղբյուրը ամրոցը ներկայացնում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն։ 

Մինչև արաբական նվաճումներն Արծկեն պատկանել է մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառի մեջ։ Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, 7-րդ դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը։ 11-րդ դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207-ին՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}