• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական15:42, 07 Հուլիս 2021

Թուրք լրագրողն այցելել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն (լուսանկարներ)

Թուրք լրագրողն այցելել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն (լուսանկարներ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմն այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։ 

Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք և նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հետևում են շփման գծում տիրող վիճակին շուրջօրյա ռեժիմով։ 

Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ 4 հեկտար տարածք զբաղեցնող և 65 կոնտեյներից կազմված մոնիտորինգի կենտրոնը ցանկապատված է փշալարերով: Այնտեղ գնալու համար պետք է անցնել ադրբեջանցի զինվորների կողմից հսկվող անցակետերով, որոնք տեղակայված են ամեն 10 կիլոմետրի վրա: Կենտրոնի անվտանգությունը ևս պահպանվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Կենտրոնի տարածքում կա փոքրիկ մզկիթ ու մատուռ, ինչպես նաև առօրյան կազմակերպելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:   

Նշվում է, որ ԱԹՍ-ներից ստացվող տեսանյութերը համադրվում են «տեղական աղբյուրներից» ստացվող տեղեկությունների հետ, ապա արձանագրվում է խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:

«Մշտադիտարկման կենտրոնի նպատակն է վերահսկել հրադադարը, արձանագրել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, ուսումնասիրել կողմերի բողոքներն ու բարձրաձայնած խնդիրները, միջոցներ ձեռնարկել խախտումները կանխարգելելու համար»,- եզրափակել է թուրք լրագրողը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}