Ռազմական12:48, 08 Հուլիս 2021
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող չորս F-16 կործանիչ կաջակցի Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը

Թուրքական ռազմական ինքնաթիռները Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին համագործակցելու նպատակով տեղակայվել են այս Լեհաստանի Մալբորք ավիաբազայում։
Թուրքական F-16 կործանիչները 80 հոգանոց օժանդակ անձնակազմով օդ են բարձրանալու ՆԱՏՕ-ի օդային տարածքի մշտական պարեկության առաքելության շրջանակներում։
Մինչ թուրքական ռազմական ինքնաթիռները կհսկեն Լեհաստանի օդային տարածքը, ԱՄՆ-ի չորս F-15 կործանիչ պատրաստվում է աջակցել Իսլանդիայի օդային տարածքի պաշտպանությանը։
ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և Թուրքիային ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելություններում ունեցած իրենց ներդրման համար։
ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական ինքնաթիռները 2020 թվականի ընթացքում Եվրոպայի տարբեր մասերում ավելի քան 400 անգամ օդ են բարձրացրել դաշնակից պետությունների տարածքներին մոտեցող «անհայտ» ինքնաթիռների մուտքը կանխելու նպատակով։ Այդ ինքնաթիռների մեծ մասը եղել է Ռուսաստանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |