Քաղաքական11:54, 08 Հուլիս 2021
Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ կտրամադրի Թուրքիային սիրիացիներին ապաստան տալու համար

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հունիսի 24-25-ը կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կիսվել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
Միշելն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին, նշել է, որ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացել է, ինչն իր համոզմամբ, լավ նշան է:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա նա շեշտել է, որ այդ երկրի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը շարունակվելու է ձևավորվել դեմ առ դեմ, չափավոր և անշրջելի հարաբերություններ կառուցելու վրա:
Միշելը նաև հայտնել է, որ գագաթաժնաժողովի ընթացքում քննարկել են COVID-19- ին, միգրացիայի արտաքին հարաբերությունների ձևաչափին, տնտեսությունների վերականգնմանը, հիմնարար իրավունքներին և օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:
Նշելով, որ աշխատանքներ են սկսվել Մաքսային միության նորացման ուղղությամբ՝ Միշելը հիշեցրեց, որ ԵՄ հանձնաժողովը պայմանավորվել է լրացուցիչ միջոցներ հատկացնել Թուրքիային՝ սիրիացիներին հյուրընկալելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |