Քաղաքական17:04, 09 Հուլիս 2021
Պաղեստինի նախագահը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 9-11-ը կայցելի Անկարա: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը:
Նշվում է, որ Աբաս-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Պաղեստինի միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար:
Հանդիպմանը նաև կքննարկվեն Պաղեստինում հումանիտար իրավիճակն ու պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումները:
Կողմերը մտքեր կփոխանակեն Պաղեստինում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ:
.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |