Տարածաշրջան11:39, 15 Հուլիս 2021
Ըստ Էրդողանի կուսակցության մամուլի քարտուղարի՝ Իսրայելի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում ձեռք է բերվել համաձայնություն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
Վերջինս հիշեցրել է, որ երեկ կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Գերցոգի միջև։
Ըստ Չելիքի Թուրքիան ու Իսրայելը ունենք մի շարք խնդիրներ, որոնցից է օրինակ Պաղեստինի հարցը։ Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելի ու Թուրքիայի մոտ կա քաղաքական կամք երկխոսելու և անհրաժեշտ քայլեր անելու հարցում։
Չելիքը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան և Իսրայելը ավելի սերտ կհամագործակցեն միմյանց հետ, հատկապես տուրիզմի ոլորտում։
Նա նշել է, որ թուրքական կողմը իսրայելական կողմից սպասում է կոնկրետ քայլերի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |