Քաղաքական11:23, 22 Հուլիս 2021
Լավրովը մտահոգություն է հայտնել Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարության կապակցությամբ

Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Լավրովը շեշտել է, որ պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախատեսում են Կիպրոսում ստեղծել երկու գոտի ունեցող երկհամայնքային դաշնություն կղզու հունական և թուրքական համայնքների միջև և այդ ամենը բանակցությունների միջոցով:
Անդրադառնալով Վարոշայի հարցին՝ Լավրովը նշել է նաև, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կբերի իրավիճակի ապակայունացման և լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի Կիպրոսի խնդրի լուծման համար:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարոշայի բացման ու բնակեցման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել: Նշյալ հայտարարությունները քննադատել են Հունաստանը, Կիպրոսը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը և Ֆրանսիան։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |