Քաղաքական17:22, 28 Հուլիս 2021
Բարզանին հանդիպել է Իրաքում Թուրքիայի նորանշանակ դեսպանի հետ

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Քարաչայը և Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուսթաֆան:
Բարզանին շնորհավորել է Գյունեին Իրաքում Թուրքիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ և վերջինիս հաջողություններ մաղթել:
Կողմերը հանդիպմանը քննարկել են Թուրքիայի հետ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության և Իրաքի հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել բոլոր ոլորտներում փոխադարձ կապերի ամրապնդումը:
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Իրաքում և տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Իրաքում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Covid-19 համավարակին, ահաբեկչության դեմ պայքարին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |