Քաղաքական17:51, 10 Օգոստոս 2021
Ռուս տուրիստը Թուրքիայի մասին. «Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք» (տեսանյութ)

Համացանցի ռուսական տիրույթում տարածվել է ուշագրավ մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներից մեկը բողոքում է եղանակային վատ պայմաններից։
Նա մասնավորապես ասում է.
«Շնորհակալություն Թուրքիային իմ հանգիստն ապահովելու համար։ Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք հորդառատ անձրևների հետևանքով։ Սա ուղղակի դժոխք է»։
Հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ այժմ միայն երկու նահանգում են մնացել հրդեհի օջախներ, 2-ը Մուղլայում, 1-ը Այդընում: Վերջին օրերին Թուրքիայում տեղացել են անձրևներ, ինչը զգալիորեն օգնել է հրդեհաշիջման աշխատանքներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |