Ռազմական17:47, 11 Օգոստոս 2021
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Այցի ընթացքում Աքարն հանդիպել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ։
Հանդիպումների ընթացքում Աքարը պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է թուրք-պակիստանյան հարաբերություններին առչնվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։
Աքարը շեշտել է, որ առաջիկայում անհրաժեշտ է ընդլայնել թուրք–պակիստանյան համագործակցությունը ռազմական ոլորտում։
Աքարը շեշտել, որ Թուրքիան տարածաշրջանային և միջազգային հարցերում է աջակցություն է ցուցաբերում Պակիստանի դիրքորոշման՝ առաջին հերթին նկատի ունենալով Քաշմիրը հիմնախնդիրը, որը մինչ օրս առկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև։
Աքարը նաև Պակիստանի նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը, որտեղ թուրքական կողմը Պակիստանի նախագահին հրավիրում է Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |