Քաղաքական15:58, 13 Օգոստոս 2021
Թուրքիայի բնական աղետները կտրուկ նվազեցրել են իշխող քաղաքական ուժերի վարկանիշը

Թուրքական «Aksoy Araştırma» ընկերությունը փորձել է պարզել՝ ում կընտրեն քաղաքացիները, եթե այս կիրակի այդ երկրում ընտրություններ լինեն։
Ըստ անցկացված հարցումների՝ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում մոլեգնող բնական աղետներն ու դրանց դեմ իշխանությունների անբավարար պայքարը լուրջ ազդեցություն են ունեցող ընտրողների դիրքորոշման վրա։ Մասնաորապես իշխող «Հանրապետական դաշինքի» դիրքերը զգալիորեն նահանջել են։
Հարցումների մասնակիցների միայն 38․6 տոկոսն է նշել, որ այս շաբաթ ընտրություններ կազմակերպվելու դեպքում իր քվեն կտար իշխող դաշինքին։ Իսկ 42 տոկոսը նախապատվություն է տվել «Millet» դաշինքին։ Այս երկու դաշինքներից ոչ մեկի կազմի մեջ չմտնող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) իր քվեն տալու պատրաստակամություն է հայտնել մասնակիցների 9․3 տոկոսը։ Հարցվածների 13․8 տոկոսն էլ նշել է, որ դեռ չի կողմնորոշվել կամ նախընտրում է չբարձրաձայնել, թե ում կընտրեր։
«Հանրապետական դաշինքի» անդամ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) նախապատվություն է տվել ընտրողների 30․6 տոկոսը, դաշինքի մեկ այլ անդամի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 8 տոկոսը։ Իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ստացել է պոտենցիալ ընտրողների 28․7 տոկոսի աջակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |