Ռազմական15:54, 16 Օգոստոս 2021
Հյուսիսային Իրաքում թուրք զինվորներ են պայթել ականի վրա

Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների կողմից տեղադրված ականի պայթյունից սպանվել է 3 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Ավաշին շրջանում։ Ավելի վաղ այդ շրջանում և ոչ միայն, Թուրքիայի զինված ուժերը իրականացրել էին «Մագիլ-կայծակ» ռազմական գործողությունը քուրդ զինյալների դեմ, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել Հյուսիսային Իրաքի Դոհուկի Ամեդի շրջանում, որտեղ ևս սպանվել էր մեկ թուրք զինվոր։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |