Ռազմական11:44, 17 Օգոստոս 2021
Ռուսաստանը Թուրքիային կարող է օգնել 5-րդ սերնդի կործանիչներ արտադրելու հարցում

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հայտարարել է ռուսական պետական «Ростех»- ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։
«Մենք միշտ բաց ենք երկխոսության համար։ Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել նաև այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել 5-րդ սերնդի TF-X սեփական կործանիչի արտադրության նախագիծը: Ունենալով ավիացիոն համակարգեր և դրանց մշակման ու արտադրության փորձ՝ մենք կարող ենք դիտարկել նոր թուրքական կործանիչի ստեղծման հարցում աջակցության հնարավորությունը», — հայտարարել է նա:
Չեմեզովը նաև նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են բանակցություններ սկսել ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրության թեմայով:
Հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագիծը մշակվում է թուրքական TAI ընկերության կողմից։ Ծրագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար։ Նախագծի շրջանակներում Թուրքիան քննարկում է 5-րդ սերնդի KFX կործանիչի ստեղծման հարավկորեական ծրագրին միանալու հարցը։
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |