Տարածաշրջան16:25, 19 Օգոստոս 2021
Չավուշօղլուն խոսել է Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:
Այս մասին Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եթովպիայի նախագահ Աբիյ Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Չավուշօղլուն խոսել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին:
«Թալիբները ասել են, որ կազմելու են ներառական կառավարություն: Անհրաժեշտ է տեսնել՝ արդյո՞ք իրականում կձևավորվի ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ»,-եզրափակել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |