Քաղաքական15:11, 23 Օգոստոս 2021
Թուրքիան հերքել է աֆղան փախստականների համար կենտրոններ ստեղծելու լուրը

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է բրիտանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թուրքիայում աֆղան փախստականների համար ապաստանի դիմումներ ընդունող կենտրոններ են ստեղծվելու։
Նախարարության կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում փախստականների համար նման կենտրոններ ստեղծելու առաջարկ որևէ երրորդ երկրի կողմից չեն ստացել, ստանալու դեպքում էլ, միևնույնն է, նման առաջարկները ընդունելի լինել չե կարող։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Աֆղանստանում Բրիտանիայի համար աշխատող որոշ աֆղաններ մինչև վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը կսպասեն երրորդ երկրներում, որտեղ հատուկ այդ նպատակով կենտրոններ կստեղծվեն։ Ուոլեսը այս համատեքստում մասնավորապես նշել էր Թուրքիան ու Պակիստանը, որտեղ, ըստ նրա, աֆղան փախստականների համար նման կենտրոններ են նախատեսվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |