Ռազմական12:13, 25 Օգոստոս 2021
Թուրքիան ԱՄՆ-ից փորձում է ստանալ ֆինանսական կորուստների հատուցում F-35-ների հարցում

Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված։
Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի հետևանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։ Ի դեպ Թուրքիան, որպես այդ ծրագրի անդամ, դեռևս արտադրում է որոշ պահեստամասեր ամերիկյան նոր սերնդի կործանիչների համար։
Ըստ լրագրողի տեղեկությունների՝ մինչ այժմ Թուրքիան վճարել էր վեց միավոր կործանիչի համար, սակայն նույնիսկ դրանք չեն մատակարարվել Թուրքիային։ Եվ հիմա Թուրքիան փորձում է վերադարձնել ծախսած գումարները։
F-35-ների արտադրող «Lockheed Martin» ընկերությունն դեռ շարունակում է Թուրքիայից գնել F-35-ների որոշ պահեստամասեր։ Բայց 2022-ին նախատեսվում է դադարեցնել պահեստամասերի գնումը Թուրքիայից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |