• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:16, 26 Օգոստոս 2021

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է քրդերենի նկատմամբ խտրական վերաբերմունքը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է քրդերենի նկատմամբ խտրական վերաբերմունքը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է հեռուստաեթերում քրդերեն խոսքն արգելած թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազի քայլը։ «Այս և նմանատիպ մեթոդները ցավոք ցույց են տալիս,  որ անցյալի սահմանափակման, ժխտական ու ուծացման քաղաքականությունը շարունակվում է», - ասված է փաստաբանների պալատի հայտարարության մեջ։

Դիարբեքիրի փաստաբանները հիշեցրել են, որ նախկինում էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսքը արձանագրություններում չի ներառվել՝ նշվելով որպես «անհայտ լեզու»։ Հայտարարությամբ նշվել է, որ Թուրքիայի շուրջ 25 միլիոն քաղաքացիների մայրենի լեզուն հանդիսացող քրդերենի՝ երկրի պետական ու հանրային հաստատությունների կողմից որպես «անհայտ, անհասկանալի» լեզու բնութագրումը անընդունելի է։

«Աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկի՝ քրդերենի նկատմամբ այս ու նմանատիպ միջոցների կիրառումը հանրության շրջանում արդարացի անհանգստություն ու բողոք է առաջացնում։ Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է քրդերենի վերաբերյալ նմանատիպ բնութագրումներն ու կամայական սահմանափակումները։ Պահանջում ենք, որ այս և նմանատիպ քայլերի պատասխանատուների նկատմամբ անհրաժեշտ օրինական ու վարչական հետաքննություն սկսվի։ Հայտարարում ենք, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատը հետևելու է այդ գործընթացների արդյունավետ կատարմանը», - ասված է հայտարարության մեջ։

Աղբյուր`    rudaw.net

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}