Քաղաքական16:37, 26 Օգոստոս 2021
Ուրուգվայը պատրաստվում է Թուրքիայում դեսպանատուն բացել
Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։
Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել են Թուրքիա-Ուրուգվայ հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատուն բացելու գրավոր դիմում է ստացել։ Ըստ Չավուշօղլուի՝ իրենք պատրաստվում են դեսպանատուն բացելու թույլտվությունը ստորագրել և հանձնել գործընկերոջը:
Հայտնի է դարձել, որ կողմերը Թուրքիա-Ուրուգվայ հարաբերությունների զարգացնելու նպատակադրմամբ երկու պայմանագիր են կնքել:
Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |