Քաղաքական11:41, 27 Օգոստոս 2021
Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է պատրաստվել

Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։
Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։
Նախընտրական այդ պաստառը մեծ արձագանք է գտել համացանցի գերմանական և թուրքական տիրույթում։ Թե ում կողմից է պատրաստվել այն, առայժմ հայտնի չէ։
Գերմանիայում գործող և Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP) պատկանող «Բեռլինի միության» ղեկավար Քենան Քոլաթը խստիվ դատապարտել է նման պաստառի պատրաստումն ու տարածումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |