Տարածաշրջան16:24, 27 Օգոստոս 2021
Էրդողան. «Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Թուրքիային

Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք հարցերից, այդ թվում և Աֆղանստանի խնդրից։
Էրդողանը նորից նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են բանակցել նաև «Թալիբանի» հետ: Նա նշել է, որ Աֆղանստանում այս պահին կա քաղաքական վակուում, և Թուրքիան Աֆղանստանի հարցում վերջնական որոշում կկայացնի, երբ լինի հստակեցում ընդհանուր իրավիճակի շուրջ։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ «Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի աշխատանքների շարունակման հարցում առաջարկներ է ներկայացրել։
«Այժմ «Թալիբանը» Քաբուլի օդանավակայանի աշխատանքների շարունակման հարցում առաջարկներ է անում: Ասում են՝ անվտանգությունը մենք ապահովենք, իսկ գործարկումը դուք իրականացրեք: Հիմա անգամ այս հարցում մենք դեռ ընդունած որոշում չունենք, քանի որ այնտեղ ամեն պահի հնարավոր են մահվան դեպքեր և այլ դժբախտություններ»,-ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |