Քաղաքական14:28, 08 Սեպտեմբեր 2021
Էրդողանն իր փեսա Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում նախագահի պաշտոնի համար

Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։ Ընդ որում շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից ունեցած սպասելիքները չեն արդարացել ու բերել են հիասթափության։
Թուրք վերլուծաբան Ահմեթ Նեսինը իր «Արդյո՞ք ԱԶԿ-ի ղեկին գալու է Սելջուկ Բայրաքթարը» հոդվածում գրում է. «Նկատե՞լ եք Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո վերջին ամիսներին բոլոր ալիքներով անընդհատ խոսում են փոքր փեսա Սելջուկ Բայրաքթարից։ Նրա մասին տարածվում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «Անօդաչու թռչող սարքեր է պատրաստում», «Դրանք վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոս են ի հայտ գալիս»։
Մասնագիտությամբ ինժեներ Սելջուկ Բայրաքթարն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։
Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան պարգևատրել էր «Ղարաբաղյան նշան» մեդալով՝ «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու և արցախյան 2-րդ պատերազմում որոշիչ դեր ունենալու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |