Տնտեսական17:06, 08 Սեպտեմբեր 2021
Վանա լիճը վտանգված է. ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1կմ (լուսանկարներ)

Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։
Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրրոբիոլոգիական շերտեր։
Մասնավորապես Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում, որտեղ լճի ափերը ծանծաղ էին, ջուրը նախկին լճափից հետ է քաշվել շուրջ 1կմ։ Իսկ ջրի մակարդակի անկումն այդ տարածքում հասել է 3 մետրի։
Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայումս Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։
Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել։
Ափամերձ գոտու 75-ամյա բնակիչ Սեյիթհան Սոյլեմեզը պատմել է, որ 20 տարի առաջ տուն է գնել անմիջապես լճափին, բայց ժամանակի ընթացքում ջուրն այնքան է պակասել, որ տունն ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռվում է մնացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |