• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 01:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:41, 09 Սեպտեմբեր 2021

Էրդողանին «բռնապետ» անվանած Իտալիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Էրդողանին «բռնապետ» անվանած Իտալիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է երկկողմ հարաբերությունները և ակնկալում նույնպիսի պատասխան Իտալիայից, որը Թուրքիայի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ Նա ընդգծել է, որ բոլորի շահերից է բխում հնարավորինս արագ, առանց որևէ նախապայմանի Մաքսային միության շուրջ բանակցություններ սկսելը, շեշտել է, որ անհրաժեշտ է  համալիր կերպով թարմացնել միգրացիայի և սիրիացի փախստականների վերաբերյալ Թուրքիա-ԵՄ մարտի 18 -ի համաձայնագիրը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք աջակցում են Լիբիայում ժամանակին ընտրությունների անցկացմանը և ընդգծել, որ Լիբիայի խնդրանքով և երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ Թուրքիան ուսուցանում է և խորհրդատվություն տրամադրում անվտանգության օրինական ուժերին:

Հեռախոսազրույցի ավարտին Դրագին Էրդողանին հրավիրել է հոկտեմբերին Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի (G-20) առաջնորդների գագաթնաժողովին, որը նախագահելու է Իտալիան։

Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Անկարայում Էրդողանն ընդունել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ընդունելության սրահում ճգնաժամ էր ստեղծվել և երրորդ աթոռի բացակայության պատճառով Ուրսուլա Լյայենը ստիպված էր եղել նստել բազկաթոռին՝ Չավուշօղլուի դիմաց, ինչը դիվանագիտական արարողակարգի խախտում էր։

Իտալիայի վարչապետն այդ առիթով լրագրողի հարցին ի պատասխան  նշել էր, որ չի կիսում և անպատեհ է համարում Լյայենի նկատմամբ Էրդողանի պահվածքը։

«Իրերն իրենց անուններով կոչենք․ Մենք նաև կարիքն ունենք այս մարդկանց, որոնց կարող ենք դիկտատոր անվանել։ Պետք է անկեղծ լինենք մտքի, կարծիքի, վարքի և հանրային տեսլականների տեսանկյունից մեր տարբերությունների մասին խոսելիս, սակայն մեր երկրի շահերի համար պետք է նաև պատրաստ լինենք համագործակցության։ Պետք է գտնենք ճիշտ բալանսը»,-շեշտել էր Դրագին։

Աղբյուր`    rudaw.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}