Տարածաշրջան12:00, 09 Սեպտեմբեր 2021
Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները Եգիպտոսի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 7-ից 8-ը Եգիպտոսի և Թուրքիայի փոխարտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև Անկարայում կայացած խորհրդակցությունների 2-րդ փուլի վերաբերյալ։
Նշվում է, որ կողմերը վերահաստատել են քննարկվող հարցերում առաջընթացի ապահովման ու հարաբերությունների կարգավորման համար հավելյալ քայլեր ձեռնարկելու իրենց ցանկությունը և համաձայնել խորհրդակցությունների շարունակմանը։
Եգիպտոսի արտաքին գործերի փոխնախարար Համդի Սանադ Լոզայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել սեպտեմբերի 7-ին։ Նրա այցին նախորդել էր այս տարվա մայիսին Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի պատվիրակության՝ Կահիրե կատարած երկօրյա այցը, որի ընթացքում կայացել էին մի շարք հանդիպումներ։
Թուրքական լրատվամիջոցները երկու երկրների միջև վերջին շփումները՝ ներառյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Եգիպտոսի նրա պաշտոնակցի՝ Սամիհ Շյուքրիի միջև կայացած հեռախոսազրույցը, բնութագրել են որպես 2013թ․ ռազմական հեղաշրջումից հետո լարված հարաբերություններում նոր շրջափուլի սկիզբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |