Ռազմական17:34, 10 Սեպտեմբեր 2021
Թուրքիայում տեղական ԱԹՍ-ներն ու հրթիռային համակարգերը կառավարող ցամաքային կայան է ստեղծվել

Թուրքիայում մշակվում է նոր ցամաքային կայան, որը պետք է հետևի ու կառավարի տեղական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքը։ «Mobil Telemetre» կոչվող կայանը ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում, որտեղ Թուրքիան ներկայացրել է ռազմարդյունաբերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը։
«Mobil Telemetre» շարժական կայանը բաղկացած է ալեհավաք համակարգից և կառավարման վահանակից։ Կայանի ստեծման աշխատանքները սկսվել են 8 ամիս առաջ։ Ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականին։ Դրա առաջին պատվիրատուն Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունն է։ Թուրքական մամուլի համաձայն՝ կան նաև որոշ արտասահմանյան պատվիրատուներ, որոնց հետ դեռևս բանակցությունն են ընթանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |