Տարածաշրջան13:57, 10 Սեպտեմբեր 2021
Ջանին Վիսլեր․ «Թուրքիան գնում է դեպի ֆաշիստական բռնապետություն»

Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։
Վիսլերը հարցազրույց է տվել «Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին։ Խոսելով սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Վիսլերը նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են այն կենտրոնները, որոնք երկիրը ցանկանում են տանել դեպի ֆաշիստական բռնապետություն։
«Թուրքիայում, անշուշտ, դեռ կա խորհրդարան, սակայն գիտենք, թե որքան պատգամավոր է ձերբակալվում, որքան քաղաքապետ է պաշտոնանկ արվում և բանտարկվում։ Այսպես ասեմ․ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապրահով, կամ էլ առվազն կա դրա սպառնալիքը», - ընդգծել է Վիսլերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |